Factor.TV https://factor.am Sun, 09 Aug 2026 14:10:51 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0.3 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Factor.TV https://factor.am 32 32 Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել https://factor.am/1049778.html https://factor.am/1049778.html#respond Sun, 09 Aug 2026 14:10:51 +0000 https://factor.am/?p=1049778 Օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Վեդիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։

Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա երիտասարդներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

21-ամյա երիտասարդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

]]>
https://factor.am/1049778.html/feed 0
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում https://factor.am/1049776.html https://factor.am/1049776.html#respond Sun, 09 Aug 2026 12:37:39 +0000 https://factor.am/?p=1049776 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 9-ին ժամը 15:45-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան Սեվանի, Սեվանի փող.Ջրաբերի Ավազահանքի Ճ, Սեվանի, “սիրիուս” Գործարանի Հար., Հանրապետության Պող., Հանրապետության 1 Նրբ., Երիտասարդական, Երիտասարդական 1 Նրբ., Բարեկամության, Բարեկամության Հրապարակ, Գեղարդի, Էդ.Ավագյանի, Էդ.Պետրոսյանի, Երեվանյան, Էլարի, Էլարի 1 Նրբ., Էլարի 1 փ., Էլարի 2 Նրբ., Էլարի 2 փ., Էլարի 3 Նրբ., Էլարի 3 փողոցի ջրամատակարարումը:

Օգոստոսի 9-ին ժամը 16:00-19:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 31, 35 Շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

]]>
https://factor.am/1049776.html/feed 0
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան https://factor.am/1049774.html https://factor.am/1049774.html#respond Sun, 09 Aug 2026 12:10:19 +0000 https://factor.am/?p=1049774 Կարծում եմ՝ վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը:

Հիշեցնենք՝ Հայհիդրոմետից ավելի վաղ հայտնել են, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

]]>
https://factor.am/1049774.html/feed 0
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ https://factor.am/1049771.html https://factor.am/1049771.html#respond Sun, 09 Aug 2026 11:31:41 +0000 https://factor.am/?p=1049771 Օգոստոսի 9-ին՝ ժամը 06։35-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ բնակավայրի 1-ին թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում (մոտ 70 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, մարվել՝ 07:55-ին։ Այրվել են շոգեբաղնիքը՝ սրահով, տանիքի և պատերի փայտե կառուցատարրերը (ընդհանուր մոտ 47 քմ) և էլեկտրական համակարգը։

]]>
https://factor.am/1049771.html/feed 0
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով https://factor.am/1049768.html https://factor.am/1049768.html#respond Sun, 09 Aug 2026 11:05:14 +0000 https://factor.am/?p=1049768 ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները նորագույն միջոցներով՝ «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով։ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։

]]>
https://factor.am/1049768.html/feed 0
Օդի ջերմաստիճանը կնվազի https://factor.am/1049764.html https://factor.am/1049764.html#respond Sun, 09 Aug 2026 10:38:52 +0000 https://factor.am/?p=1049764 Օգոստոսի 9-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 9-ի և 14-ի երեկոյան, 10-12-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-14-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Հանրապետության տարածքում`օգոստոսի 9-ի, 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ին և 14-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 9-14-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

]]>
https://factor.am/1049764.html/feed 0
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով https://factor.am/1049762.html https://factor.am/1049762.html#respond Sun, 09 Aug 2026 09:13:14 +0000 https://factor.am/?p=1049762 Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ և կան վիրավորներ։ Հայտնում ենք, որ կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մի քանի անձ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները պարզվում են։

]]>
https://factor.am/1049762.html/feed 0
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ https://factor.am/1049759.html https://factor.am/1049759.html#respond Sun, 09 Aug 2026 08:56:58 +0000 https://factor.am/?p=1049759 Օգոստոսի 8-ին՝ ժամը 19։35-ին, Սևանա լճի առաջին հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից մոտ 100 մ հեռավորության վրա շրջված ջրային մոտոցիկլետ։

Ջրափրկարարներն արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ անվնաս ափ են դուրս բերել երկու քաղաքացու։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

 

]]>
https://factor.am/1049759.html/feed 0
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է https://factor.am/1049753.html https://factor.am/1049753.html#respond Sun, 09 Aug 2026 08:38:45 +0000 https://factor.am/?p=1049753 ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին Factor.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Օգոստոսի 8-ին կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալվել է Արգամ Աբրահամյանը՝ սպանություն պատվիրելու մեղադրանքով։

Ըստ Քննչական կոմիտեի, դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը։ Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աբրահամյանը կնոջը կասկածել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ։ Իրավապահների հաղորդմամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով Աբրահամյանը որոշել է կյանքից զրկել նրան եւ դա արել է անվտանգության աշխատակցի միջոցով։

Քննչական կոմիտեի հաղորդագրությունը խստորեն դատապարտել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և անընդունելի է համարել քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը:

Եվգենյա Համբարձումյան

]]>
https://factor.am/1049753.html/feed 0
Վթարային ջրանջատում Երևանում https://factor.am/1049751.html https://factor.am/1049751.html#respond Sun, 09 Aug 2026 07:47:10 +0000 https://factor.am/?p=1049751 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 9-ին ժամը 10:30-12:30-ն կդադարեցվի Հաղթանակի 3, 5, 7, 8, 9 փողոցների ջրամատակարարումը:

Օգոստոսի 9-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Վարդանանց  2-20 Շենքերի , Հանրապետության 62 Շենքի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

]]>
https://factor.am/1049751.html/feed 0