Արդյո՞ք Բաքուն կդիմի ռազմական գործողությունների․ ԵնթաԴՐՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին սպառնում է իր ամբողջ զինանոցով։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը երեկ  հայտարարություն է տարածել ՀՀ-ին մեղադրելով հուլիսի 21-ին Քելբաջարի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի գնդակոծման, և հուլիսի 25-ին անօդաչու թռչող սարքի կիրառմամբ սադրանքների դիմելու մեջ։

Բաքուն հայտարարում է, թե ինքնապաշտպանության նպատակով Ադրբեջանի Զինված ուժերի զինանոցում գտնվող բոլոր միջոցների կիրառմամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն։  Ադրբեջանը  նաև քննադատել է արևմտյան պետություններին՝ Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու համար։

Մեր պետությանը էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են, հակադարձում են Հայաստանի արտգործնախարարությանից՝ արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը։

Երևանը շեշտում է, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի:

Հայաստանի ԱԳՆ-ից հիշեցնում են Ադրբեջանին, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին շարունակում են անարձագանք մնալ։

Արդյո՞ք Բաքուն իսկապես կդիմի ռազմական գործողությունների, թե՞ այս հայտարարությունները դիվանագիտական դաշտում ավելի ամուր դիրք գրավելու համար են։ Թեմայի շուրջ Factor TV-ին զրուցել է  փորձագետի, իշխանական և ընդդիմադիր պատգամավորների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Մանյա Պողոսյան