ԼՂ-ն Հայաստա՞ն է․ Զախարովան հակասում է Պուտինին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցում ուշագրավ հայտարարություն է արել՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գիրիգորյանի դիտարկմանը, թե Ռուսաստանն է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։

«Որպես իշխանության ներկայացուցիչներ՝ նման գործիչները ստորացնում են սեփական ժողովրդին։ Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին իրենց տարածքը, տվեցին իրենց կյանքը և սա համարեցին պատմական կարևորություն։ Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է հենց այս թեզերի վրա։ Նրանք գիտեին, թե ինչու են գնում մարտի, ինչու են զոհաբերում իրենց բարեկեցությունը, իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։

Եվ ինչպես կարելի է նրանց հիշատակը դավաճանել այդքան ցինիկ կերպով՝ զրոյացնել այն, ինչ նախկինում և, կարծում եմ, հիմա Հայաստանում սխրագործություն էին անվանում»,- ասել է Զախարովան։
Այս համատեքստում ուշադրության է արժանի Զախարովայի «պաշտպանեցին իրենց տարածքը» ձևակերպումը, ինչը, փաստորեն, հակասում է ՌԴ պաշտոնական դիրքորոշմանը։
Հիշեցնենք, Վլադիմիր Պուտինը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Ադրբեջանը վերադարձրել է տարածքներ, որոնք Ադրբեջանը և ողջ միջազգային հանրությունը համարում էր ադրբեջանական տարածք։

Մանրամասները՝ տեսանյութում։