Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը

Լուրեր

15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
15.08.2026 | 14:53
ՊՆ-ում քննարկում են բանակում ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելումը
Բոլորը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերից օգտվելու արգելքը սահմանող օրենքը։ DW-ի փոխանցմամբ՝ բարձրագույն սահմանադրական վերահսկողության մարմինը գտել է, որ օրենքը անհամաչափ սահմանափակում է մինչև 15 տարեկանների խոսքի և հաղորդակցության ազատությունը, ինչպես նաև բավարար իրավական երաշխիքներ չի ապահովում։ Խորհուրդը նաև մտահոգություններ է հայտնել գաղտնիության պաշտպանության և տարիքային ստուգման համար անհրաժեշտ իրավական երաշխիքների վերաբերյալ։

Օրենքը, որը Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել էր հուլիսին և նախատեսվում էր ուժի մեջ մտցնել սեպտեմբերից, արգելում էր մինչև 15 տարեկաններին սոցիալական ցանցերում օգտահաշիվներ ստեղծել։ Օրենսդրությունը նախատեսում էր նաև օգտատերերի տարիքի ստուգման մեխանիզմներ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը ակտիվորեն աջակցում էր նախաձեռնությանը, հանձնարարել է վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուին մշակել օրենքի նոր՝ իրավական պահանջներին համապատասխան տարբերակը։ Մակրոնի՝ անչափահասներին սոցիալական ցանցերի հնարավոր վնասներից պաշտպանելու և նախատեսված բարեփոխումն իրականացնելու վճռականությունը, Ելիսեյան պալատի փոխանցմամբ, չի փոխվել։

Նոր օրինագիծը պետք է հաշվի առնի Սահմանադրական խորհրդի ներկայացրած իրավական խնդիրները և համապատասխանեցվի սահմանադրական ու եվրոպական պահանջներին։