«Կարեն Կարապետյանին հարգալից եմ վերաբերվել․ սրիկայի նման որևէ մեկին սրիկա չեմ անվանել»․ Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 12:45
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ առնվազն 20 զոհ կա
15.08.2026 | 12:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 12:13
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղար
15.08.2026 | 11:58
Վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր ու մեքենաներ. ուժեղ քամու հետևանքները
15.08.2026 | 11:44
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուանդայի ԱԳՆ-ների միջև
15.08.2026 | 11:30
Ցինցինատի. Կարեն Խաչանովը պարտվել է մեկնարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 11:12
65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործի
15.08.2026 | 11:00
Թրամփը մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ տարածք Իրանում գործողության ավարտից հետո
15.08.2026 | 10:45
Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլ է խփել «Ուրալի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 10:28
Վթարային ջրանջատում Կարճևան գյուղում
15.08.2026 | 10:13
Քննարկվել են Հայաստանի և Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները
15.08.2026 | 09:41
Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 23:22
Հուլիսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 437 խաղաղ բնակիչ՝ ամենաբարձր ցուցանիշը 2022-ից ի վեր. ՄԱԿ
14.08.2026 | 23:07
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը
14.08.2026 | 22:48
Անձրև, ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ տեղումներ. եղանակի կանխատեսումը
Բոլորը

Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանն իր ելույթում անդրադարձավ թե՛ իր մասնագիտական անցյալին, թե՛ խորհրդարանական աշխատանքի արդյունավետությանը։
Արձագանքելով իր կենսագրության և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած կապերի վերաբերյալ հարցերին՝ Թունյանը շեշտեց, որ միշտ հարգանքով է վերաբերվել պետական ինստիտուտներին։

«Ոչ թե ես սրիկայի նման ինչ-որ մեկին սրիկա եմ անվանել, այլ երբ ես Կարեն Կարապետյանին հրավիրել եմ հարցազրույցի, փոխադարձ հարգանքն այնքան մեծ է եղել, որ ամբողջ կառավարության կազմով են եկել»,- նշեց նա։

Թունյանը հավելեց, որ մինչ օրս լավ հարաբերություններ ունի նախկին պաշտոնյաներից շատերի, այդ թվում՝ Վաչե Գաբրիելյանի հետ։
Ներկայացնելով հանձնաժողովի աշխատանքի ծավալները՝ Թունյանը փաստեց, որ 8-րդ գումարման ընթացքում ընդունված 2300 նախագծերից 563-ը քննարկվել է հենց իրենց հանձնաժողովում։ Նա նաև ափսոսանք հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորները լիարժեք չեն մասնակցել այս գործընթացին։

«Անգամ ունեցել ենք պատգամավորներ, որոնք տարիների ընթացքում ոչ մի անգամ չեն մասնակցել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին»,- հայտարարեց Թունյանը։
Որպես առաջնահերթություն՝ Բաբկեն Թունյանն առանձնացրեց Ազգային ժողովի վերլուծական կարողությունների զարգացումը և տնտեսական հետազոտությունների համար հատուկ ֆոնդի ստեղծումը։ Նա նաև կարևորեց հանրության հետ ճիշտ հաղորդակցությունը՝ նկատելով, որ մարդիկ հաճախ օրենքների մասին իմանում են միայն այն ժամանակ, երբ դա սկսում է ազդել իրենց սեփական միջոցների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան