Ուղեբեռը վաճառել են, կրիպտոակտիվ գնել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.08.2026 | 14:35
«Ղազարյանը Սրբխեչի ուլ չի, որ մորթենք»,«ԱԺ նիստերի դահլիճը զոհասեղա՞ն է»․ վեճ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 14:27
Պետք էր ներողություն խնդրել, չի արել, հետևել է պատասխան. Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 14:20
UFC-ի նախագահ. «Իսլամ Մախաչևը գերազանցել է Խաբիբ Նուրմագոմեդովի նվաճումները»
14.08.2026 | 14:14
Մենք սրիկաների մասով նիստեր չենք գումարում. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 14:12
Մոսկվայի բոլոր օդանավակայաններում չվերթների սահմանափակումներ են մտցվել
14.08.2026 | 14:04
Օջալանի հետ բանակցող պատվիրակությունը հանդիպել է Էրդողանի հետ
14.08.2026 | 14:01
Վիզաների ազատականացման համար ի՞նչ փուլեր պետք է հաղթահարվեն․ ներկայացնում է ՆԳ փոխնախարարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 13:52
Էդգար Ղազարյանին համարժեք պատասխան կտանք. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 13:43
Կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14.08.2026 | 13:31
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի վաշտի հրամանատարի ոչնչացման մասին
14.08.2026 | 13:21
Շիրակի մարզում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 13:12
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.08.2026 | 13:10
Ռուսաստանը կրկնապատկում է թռիչքների արգելված գոտիների թիվը
14.08.2026 | 13:01
Յուրի Սյոմինը՝ Սպերցյանի մասին. «Հիանալի սկիզբ է, բայց կանգ առնել չի կարելի»
14.08.2026 | 12:50
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող ՌԴ քաղաքացիները հիմնականում ազգությամբ հայեր են․ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 23-ին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ բացահայտել և վնասազերծել են հանցավոր խմբի գործունեություն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Իրավապահները, ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, իրականացրել են անակնկալ խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հանցավոր խմբի անդամները ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ՝ կարողացել են ձեռք բերել տնտեսվարողների վստահությունը։ Այնուհետև նրանք ուղեբեռները տեղափոխել են նախատեսված վայրից այլ հասցեներ՝ հետագայում դրանք հափշտակելու նպատակով։

Հափշտակված ուղեբեռը, ըստ նախնական տվյալների, հետագայում վաճառվել է, իսկ ստացված ֆինանսական միջոցները փոխանցվել են հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին։

Իրավապահների հաղորդմամբ՝ ստացված գումարները նաև փոխակերպվել են տարբեր կրիպտոակտիվների՝ ֆինանսական միջոցների հետքը թաքցնելու և դրանք շրջանառելու նպատակով։

Փաստի առթիվ իրականացվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ միջոցառումներ՝ հանցավոր խմբի անդամների ամբողջ շրջանակը, նրանց գործողությունների ծավալը և հնարավոր այլ դրվագներ պարզելու ուղղությամբ։