ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 2 օդաչու է զոհվել
Քաղաքականություն
13.08.2026 | 10:34
ԱՄՆ-ում Apache ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Այն ընկել է Կենտրոնական Թեխասի դաշտում և հրդեհվել, երկու օդաչուները զոհվել են, հաղորդում է CNN-ը։
Ֆորտ Հուդ ռազմակայանից դուրս եկած ուղղաթիռը վթարի է ենթարկվել Թեխասի Սալադո քաղաքում տեղական ժամանակով 13:35-ի սահմաններում, հայտնել է Բել շրջանի շերիֆի գրասենյակի խոսնակ Քլիֆ Քոլեմանը։
AH-64 Apache-ն հարձակողական ուղղաթիռ է՝ անձնակազմի երկու անդամի համար նախատեսված նստատեղերով։
Քոլմենն ասել է, որ վթարի հետևանքով անտառային խոշոր հրդեհ է բռնկվել, տարհանումներ են իրականացվել։ Հրդեհը շուրջ 100 հեկտար տարածք է ընդգրկել։

