Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 13:19
Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
13.08.2026 | 13:15
«Սուս նստե՛ք տեղներդ»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:14
Պուտինի հետ խոսելուց հետո փոփոխություն չկա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:07
Ադրբեջանցի մասնագետները 2025 թվականի սեպտեմբերին են ՀՀ տարածքում ուսումնասիրություն իրականացրել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:03
Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
13.08.2026 | 13:00
NBA-ի աստղն ավարտել է կարիերան
13.08.2026 | 12:53
«Շարունակելու ենք պաշտպանել Պաղեստինի դատը»․ Էրդողանն ընդունել է Մահմուդ Աբբասին
13.08.2026 | 12:44
2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ
13.08.2026 | 12:35
Պուտինը Կուրիլյան կղզիներ է այցելել․ Ճապոնիայի ԱԳՆ-ն կտրուկ քննադատել է
13.08.2026 | 12:26
«Մանվել Գրիգորյանի ապարանքներում մարդու վզից զնջիլ էին գցել ու ման են տալիս, տանում էին ջուր խմելու»․ Ալեքսանյանն ԱԺ-ում տեսանյութ ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 12:17
«Ռեալը» հաղթական գոլ է խփել դարպասապահի ասիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:16
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ԱԽ քարտուղար
13.08.2026 | 12:12
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ
13.08.2026 | 12:10
Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը // Կիևյան կամուրջը կբացվի երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը խորհրդարանի ամբիոնից ունեցած իր ելույթում անդրադարձել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հայտարարություններին, ինչպես նաև քաղաքականության մեջ հոգևորականների ներգրավվածությանն ու օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքին։

Անդրադառնալով Էդգար Ղազարյանի ելույթին՝ Վիլեն Գաբրիելյանն առաջարկել է գործընկերներին չմտնել նրա հետ բանավեճի մեջ․
«Ես կարծում եմ, որ մեր գործընկեր, «Ուժեղ Հայաստան»-ի անդամ պարոն Ղազարյանին պետք է թողնել այն վայբի մեջ, որի մեջ ինքը եղել է մինչև Ազգային ժողովի պատգամավոր դառնալը։ Եկեք իրեն թողնենք «Ղազարյան VS Ղազարյան» շրջանակի մեջ, թող ինքը դուրս գա, ելույթ ունենա, ինքն իրեն հարց տա, ինքն իրեն պատասխանի։ Կարծում եմ՝ այդպես այս ինստիտուտի հանդեպ շատ ավելի հարգալից վերաբերմունք կլինի»,- ասաց պատգամավորը։

Խոսելով եկեղեցի-իշխանություն հարաբերությունների մասին՝ Վիլեն Գաբրիելյանն ընդգծել է, որ տեղի ունեցողը կրոնական վեճ չէ, այլ զուտ քաղաքական բանավեճ, որը նախաձեռնվել է հենց հոգևորականների կողմից․

«Սա կրոնական բանավեճ չէ, սա քաղաքական բանավեճ է, որը փաստացի սկսվել է այն պահից, երբ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները «Սրբազան պայքարով», խաչակրաց արշավանքի պես դուրս եկան տվյալ պահին Հայաստանի Հանրապետության կառավարող ուժի դեմ։ Չգրված օրենքներ կան, որ զինվորականներին և հոգևորականներին չի կարելի զբաղվել քաղաքականությամբ։ Ինչպես չի կարելի, որ զինվորականները համազգեստով դուրս գան ու ասեն՝ մենք սկսում ենք զբաղվել քաղաքականությամբ, նույնը վերաբերում է հոգևորականներին»,- ասաց Գաբրիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան