Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմի ԵՄ-ին։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ԵՄ անդամակցության հանրաքվեի հնարավորությանը՝ Փաշինյանն ընդգծել է. «Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրոպական միությանը՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով, և դրա շուրջ պետք է ինստիտուցիոնալ աշխատանք տանել։ Այսօր հանրաքվեի անցկացումն անհնար է, որովհետև չկա այդ հանրաքվեի առարկան»։

Վարչապետի խոսքով՝ եթե այսօր հանրաքվե անցկացվի, քաղաքացիները հարցնելու են ԵՄ անդամակցության հստակ հեռանկարների և ճանապարհային քարտեզի մասին, որոնց պատասխաններն այս պահին դեռ առկա չեն։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի քաղաքականությունն ուղղված է արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացմանը և այլընտրանքների ստեղծմանը, ինչը ցանկացած ինքնիշխան երկրի լեգիտիմ իրավունքն է։

Անդրադառնալով հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումներին՝ Փաշինյանը նկատել է, որ դրանք բացասական ընկալում են առաջացնում ԵՏՄ-ի նկատմամբ. «Այն, ինչ հիմա կատարվում է հայկական ապրանքների հետ կապված, խնդիր է Հայաստանի համար, բայց է՛լ ավելի մեծ խնդիր է ԵՏՄ-ի համար, որովհետև պրակտիկայում ստացվում է, որ ԵՏՄ-ն չի աշխատում։ Եթե սկզբունքները չեն աշխատում, նշանակում է՝ չի աշխատում ԵՏՄ-ն»։

Վարչապետը հավելել է նաև, որ ԵՏՄ որոշ գործընկերների հայտարարությունները, թե «Հայաստանին ոչ մի տեղ չեն սպասում», Հայաստանը դրական է ընդունել և ակտիվորեն աշխատում է հակառակն ապացուցելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան