ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

«Պետք չէ շփոթել հասկացությունները, որովհետև եթե «դիվերսիֆիկացիա» գեղեցիկ բառի տակ թաքցվում է շրջադարձը եվրասիական ինտեգրումից և ավանդական դաշնակցից դեպի, ըստ էության, Ռուսաստանի նկատմամբ բացահայտ թշնամական դիրքորոշում ունեցող Եվրամիություն, որը լրջորեն քննարկում է Ռուսաստանի հետ ուղիղ բախման հնարավորությունը, ապա այստեղ, ընդհանուր առմամբ, եզրակացությունն ակնհայտ է»։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ֆադեևը՝ խոսելով  Հայաստանի ու ԵՏՄ-ի հարաբերությունների, ինչպես նաև հայկական կողմի հայտարարությունների մասին։

Նա նշել է, թե սա «բացահայտ խաբեություն» է ոչ միայն եվրասիական ինտեգրման գործընկերների, այլև «հենց հայ բնակչության» նկատմամբ։ Ըստ Ֆադեևի՝ «ցատկ դեպի Եվրոպա» դիրքորոշման «սոցիալ-տնտեսական հետևանքները թաքցվում են Հայաստանի քաղաքացիներից», իսկ արտահանման ներկայիս դժվարությունները «ներկայացվում են որպես Մոսկվայի կողմից սահմանված ինչ-որ սահմանափակումներ»։

Նա նշել է, թե Մոսկվան, իբր, սահմանափակումներ չի կիրառում հայկական արտահանման վրա, չնայած որոշակի կատեգորիաների ապրանքների հետ կապված կան որակի խնդիրներ։

«Արտահանման հետ կապված ներկայիս դժվարությունները ներկայացվում են որպես Մոսկվայի կողմից ինչ-որ սահմանափակումներ, բայց մենք պետք է հասկանանք, որ դրանք մեր սահմանափակումները չեն։ Հայաստանի ղեկավարությունն ինքը հրապարակայնորեն խոստովանել է, որ որոշակի կատեգորիաների ապրանքների որակի հետ կապված մի շարք խնդիրներ կան»,- ասել է Ֆադեևը՝ նշելով, թե դա իրականություն է, որը սպասվում է երկրին ավանդական կապերի խզման դեպքում։

Ֆադեևը նաև հավելել է, թե արևմտյան երկրների հետ համագործակցության վերաբերյալ Երևանի կողմից ստորագրված հռչակագրերը, նրա բնորոշմամբ, «իրավաբանորեն պարտավորեցնող չեն»՝ ի տարբերություն հայ-ռուսական պայմանագրերի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի