ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Իրանի և ԱՄՆ-ի միջև պահպանվում են լարված հարաբերությունները՝ չնայած 60-օրյա հրադադարի հուշագրին։ Այս փաստաթղթի վերջնական մշակման համար փորձագետները կհանդիպեն Ժնևում։ Հորմուզի նեղուցը հիմնականում վերաբացվել է առևտրային նավերի համար, և վերջին 24 ժամում այնտեղով անցել է շուրջ 20 միլիոն բարել նավթ։ Սակայն ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը չգանձի տարանցման վճարներ, մինչդեռ Թեհրանն ու Օմանը պնդում են իրենց ինքնիշխան իրավունքները ջրային ուղու նկատմամբ։

Իրանն այսօր վերահաստատել է, որ իրեն է պատկանում Հորմուզի նեղուցով նավարկությունը վերահսկելու իրավունքը և զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին՝ չաջակցել ԱՄՆ-ին։ Այս հայտարարությունը հնչել է Օմանի մերձակայքում նավի վրա տեղի ունեցած հարձակումից մեկ օր անց: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ եթե Իրանը սպառնա կամ արգելափակի նեղուցով անցնող նավերը, ապա «մենք խնդիր կունենանք»:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, թե Իրանը համաձայնել է ՄԱԿ-ի միջուկային տեսուչների վերադարձին, սակայն Թեհրանը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ միջուկային հարցերով բանակցություններ դեռ չեն սկսվել։ Իրանի նախագահ Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ բալիստիկ հրթիռային ծրագիրը բանակցությունների առարկա չի դառնա։

Հուշագիրը նախատեսում է Իրանի տնտեսության վերականգնման համար 300 միլիարդ դոլարի ներդրումային հիմնադրամի ստեղծում՝ հիմնականում մասնավոր հատվածի և Պարսից ծոցի արաբական երկրների միջոցներով։ Միաժամանակ, ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որն արգելում է նախագահ Թրամփին առանց Կոնգրեսի թույլտվության վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Արդյո՞ք Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն իրոք ավարտվել է, կա՞ վերսկսման վտանգ, և ի՞նչ ազդեցություն պետք է սպասի ՀՀ-ն, որն Իրանի հետ սահմանին ԱՄՆ-ի հետ իրագործում է «Թրամփի ուղի» նախագիծը։

Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Գեորգի Միրզաբեկյանը՝ արևելագետ, Սիվիլնեթի տարածաշրջանային հարցերի փորձագետ, Էլեն Հոխիկյանը՝ Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մտակենտրոնի ասոցացված փորձագետ, Դավիթ Կարապետյանը՝ միջազգայնագետ, Աննա Դավթյանը՝ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, իրանագետ, Արմեն Վարդանյանը՝ իրանագետ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան