WikiLeaks-ը հրապարակել է Մակրոնի՝ Հայաստանի մասին ամփոփագրերը

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

WikiLeaks-ը Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբի ավելի քան 21 հազար նամակ է հրապարակել, որտեղ նաև Հայաստանի մասին տեղեկություններ պարունակող նամակներ կան. փոխանցում է rusarminfo.ru-ն:

Հրապարակված նամակներում հատուկ Մակրոնի համար կազմված կարևոր իրադարձությունների ամփոփագրեր կան, որոնք ուղարկված են ֆրանսիական Le Monde թերթի հասցեից։

Այդ ամփոփագրերում, որոնք ուղարկվել են Մակրոնի նախընտրական շտաբի աշխատակցուհի Աննա Քրիստինին, ներկայացված են 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի արդյունքները, ինչպես նաև նրա ամենակարևոր հայտարարությունները։ Հատուկ նշվում է, որ Հռոմի պապը, նկարագրելով 1915 թվականի իրադարձությունները, գործածել է «Ցեղասպանություն» տերմինը, ինչն առաջացրել է Թուրքիայի զայրույթը։

Մակրոնի համար այլ նամակում ներկայացված են Հայաստանի տնտեսության մասին հրապարակումներ, որտեղ նշվում է, որ երկրի զարգացումը հիմնականում կախված է գյուղատնտեսության և ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացից։

«Հայաստանը տառապում է գործազրկության բարձր մակարդակից։ Բնակչության մոտ 1/3-ն ապրում է աղքատության շեմին։ Սակայն համակարգչային արդյունաբերության աճը կարող է փոխել իրադրությունը տնտեսական պլանում»,-նշվում է Էմանուել Մակրոնի համար նախատեսված ամփոփագրում։